Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը

Հակոբ Արշակյանը հայտնել է Կարեն Վարդանյանի մահվան լուրն ու նշել` մի շարք ծրագրեր լիարժեք չէին լինի առանց Վարդանյանի ներդրած ջանքերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Տեղեկությունը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Վարդանյան. «Բարձր տեխնոլոգիական զենք արտադրելու համար բանակի կառուցվածքը պետք է փոխել»

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։ Պարոն Վարդանյանն անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի»,–գրել է Արշակյանը։

Նշենք, որ Կարեն Վարդանյանը երկար տարիներ տառապում էր երիկամի հիվանդությունից։ Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատթարացել էր, նա արյան վարակում էր ստացել։

Կարեն Վարդանյանը ծնվել է 1963թ.–ին։ Նա ԱՏՁՄ գործադիր տնօրեն էր 2007թ․-ից։

«Փաշինյանի ասած սաբոտաժի դասական օրինա՞կ». սկանդալ` նախարարի և Կարեն Վարդանյանի միջև

Մինչ այդ` 2002-2005թթ. նա աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում` որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` որպես ՏՏ զարգացման վարչության պետ: