Ինչպե՞ս լուծել ԵԱՏՄ-ում բեռների փոխադրման խնդիրները․ նոր մարմին է ստեղծվել

Ենթադրվում է, որ օպերատիվ կոմիտեն գլխավորելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Աշխատանքային խմբում կներառվեն հինգ նախարարները՝ Գեղամ Վարդանյանը, Տիմուր Ժակսիլիկովը, Օլեգ Պանկրատովը, Վիկտոր Նազարենկոն ու Անդրեյ Սլեպնևը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այսօր ԵԱՏՄ սահմաններով ապրանքների փոխադրման հետ կապված վիճելի հարցերի լուծման օպերատիվ կոմիտե է ստեղծել։ Միության անդամ երկրների միջև բազում տարաձայնություններ են ծագել՝ ԵԱՏՄ-ի ներսում բեռների երկարատև ստուգում, Չինաստանից «մոխրագույն» ներմուծում և այլն։ Sputnik Արմենիան փորձել է հասկանալ՝ ինչ գործիքների միջոցով կարելի է լուծել ներկայիս խնդիրներն ու ինչու են դրանք առաջացել։

Փոփոխություններ Վրաստան–Հայաստան բեռնափոխադրումների հարցում․ դեսպանատան պարզաբանումը

Խնդիրները կապված են այն փաստի հետ, որ Միության ներսում սահմաններին բեռների փոխադրման վերահսկողության միջոցառումներ են սկսել անցկացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մաքսային համագործակցության նախարար Օլեգ Պանկրատովը։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ միասնական մաքսային ու տնտեսական տարածքը նման հսկողություն չի ենթադրում, սակայն դրա կիրառման համար օբյեկտիվ պատճառներ կան (Ռուսաստանը ստուգում է` արդյո՞ք բեռների մեջ չկան ապրանքներ, որոնք արգելված է ՌԴ ներկրել, – խմբ․), - ավելացրեց ԵԱՏՀ անդամը։

ՌԴ–ն կբացի ԵԱՏՄ երկրների հետ օդային սահմանը, բայց համաճարակաբանական վիճակը հաշվի առնելով

Այժմ Միության երկրները ԵԱՏՄ տարածքով բեռների փոխադրման ժամանակ ծագած հակասությունների լուծման «ճանապարհային քարտեզ» են մշակում։

«Մենք հասկանում էինք, որ ստեղծված իրավիճակը տանում է ներքին առևտրի նվազեցմանն ու որոշակի լարվածության առաջացմանը։ Այս պատճառով հանձնաժողովում որոշվեց բարձր մակարդակի խումբ (օպերատիվ կոմիտե, – խմբ․) ստեղծել։ Այն օպերատիվ կերպով վիճելի իրավիճակների լուծման «ճանապարհային քարտեզ» կձևավորի», - ասում է Պանկրատովը։

Նախարարը նշում է, որ «ճանապարհային քարտեզի» նպատակը պետությունների շահերի բալանսը գտնելն է։

«Այնպիսի քայլեր են ձեռնարկվելու, որ երկրները, որոնք սահմանափակում են մուտքն իրենց շուկա, շահագրգռված լինեն մուտքը բացելու հարցում։ Իսկ երկրները, որոնք ապրանք են մատակարարում այդ շուկա, ուզենան հնարավորինս արագ իրենց մոտ ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք ցույց կտան, որ ապրանքների բոլոր հոսքերը «սպիտակ» են ու լիարժեք մաքսային մաքրում են անցնում», - ասում է ԵԱՏՀ կոլեգիայի անդամը։

ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումների նոր կարգեր են գործելու․ փոխնախարար

Նախարարի խոսքով՝ այդ տեխնոլոգիաները կապահովեն հարկերի ամբողջական վճարումը ԵԱՏՄ բյուջե ու երկրների բյուջեների առաջ հարկային պարտականությունների կատարումը։

Ենթադրվում է, որ օպերատիվ կոմիտեն գլխավորելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Աշխատանքային խմբում կներառվեն հինգ նախարարները՝ Գեղամ Վարդանյանը, Տիմուր Ժակսիլիկովը, Օլեգ Պանկրատովը, Վիկտոր Նազարենկոն ու Անդրեյ Սլեպնևը։

Բացի այդ, կոմիտեում կընդգրկվեն յուրաքանչյուր երկրից պետական իշխանության օրգանների երեք-չորս ներկայացուցիչ, որոնք պատասխանատու են ներքին առևտրի, մաքսային ոլորտի ու ֆիսկալային մուտքերի համար։

Կուբան, Ուզբեկստանն ուզում են ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալ. ինչ է պահանջել ՀՀ–ն

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ օպերատիվ կոմիտեի ստեղծումն «այն քայլն է, որը թույլ կտա լուծել գոյություն ունեցող հակասությունները»։

ՌԴ–ի ընդունած նոր սահմանափակումները չեն ազդելու բեռնափոխադրումների վրա. Փաշինյան

ԵԱՏՄ սահմաններին խնդիրների մի ամբողջ համալիր զարգացավ այն պատճառով, որ Միությունը չափազանց արագ էր զարգանում։

«Եթե համեմատենք այն ճանապարհը, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անցել է ստեղծման պահից մինչև ինտեգրման ներկայիս փուլը, ապա Եվրոպական խորհրդին դրա համար մի քանի տասնյակ տարի է պետք եղել։ Մենք առաջ ենք ընկել ժամանակացույցից. բնականաբար, աճի հետ կապված ցավեր են առաջանում», - կարծում է փորձագետը։

Առկա խնդիրները հիմա է պետք լուծել, քանի որ ԵԱՏՄ զարգացման` մինչև 2025 թվականի ռազմավարություն է մշակվում։ Փաստաթուղթը պետք է կազմված լիներ մայիսի 19-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում, սակայն ԵԱՏՄ երկրների նախագահները որոշել էին, որ ռազմավարության մեջ պետք է լրացումներ անել։

2025 թ-ին ԵԱՏՄ-ում պետք է ձևավորվի գազի միասնական սակագին. Քոչարյան