Հայ բժիշկը նշանակվել է Ռուսաստանի Սամարայի մարզի առողջապահության նախարար

Ռուսաստանի Սամարայի մարզի ղեկավար Դմիտրի Ազարովը նշել է, որ Արմեն Բենյանն ունի հսկայական մասնագիտական փորձ և կորոնավիրուսի համավարակի շրջանում իրեն դրսևորել է որպես պատրաստված կազմակերպիչ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի-Sputnik. Ռուսաստանի Սամարայի մարզի առողջապահության նախարար է նշանակվել Սամարայի Վ. Դ. Սերեդավինայի անվան մարզային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Բենյանը։ Տեղեկությունը հաղորդել են մարզային առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։

«Սա պատերազմ է». Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հայ բժիշկը` համավարակի մասին

Նոր նշանակման մասին տարածաշրջանի կառավարության նիստում հայտարարել է նահանգապետ Դմիտրի Ազարովը և նորանշանակ նախարարին վկայական հանձնել:

«Արմեն Սիսակովիչը հայտնի մարդ է։ Նա մինչև երեկ գլխավորել է Սամարայի մարզային կլինիկական հիվանդանոցը ՝ մարզային առողջապահության բազային ձեռնարկությունը։ Նա Սամարայի առողջապահության ոլորտում աշխատանքի հսկայական փորձ ունի հենց դժվարին ժամանակահատվածներում. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Արմեն Բենյանը գլխավորել է աշխարհի առաջնության միջոցառումների բուժապահովման տարածաշրջանային համակարգի գրեթե ողջ աշխատանքը», - նշել Է Ազարովը։

Կորոնավիրուսի հետ կռիվ տվող հայ բժիշկները. բացառիկ տեսանյութ

Նահանգապետի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի կոշտ պայմաններում Բենյանն իրեն դրսևորել է նաև որպես «պատրաստված մարդ, փորձառու կառավարիչ, կազմակերպիչ, աշխատանքային կոլեկտիվի ոգեշնչող»:

Նա նշել է, որ մեծամասամբ Արմեն Սիսակի Բենյանի գործողությունների շնորհիվ է, որ գլուխ են հանում կորոնավիրուսային հիվանդությունից։

Մարզպետը նորոնշանակ նախարարին առողջություն է մաղթել և հանձնել հավաստագիրը:

Կյանքեր փրկող «հանցագործը». ինչպես հայ բժիշկն օրգանների փոխպատվաստման առաջամարտիկը դարձավ