«Օրենքն արհամարհած ունեմ»․ ինչու է ոստիկանությունը բերման ենթարկել աղջկան

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր աղջկան բերման ենթարկելու մի հատվածը։ Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչ խոսակցություն է եղել դրանից առաջ։
Sputnik

Ոստիկանությունը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են իրավապահները հորդորում մի երիտասարդ աղջկա անձնագիր ներկայացնել։

Դիմակ դնելը խնդիրներ է առաջացրել. գործադիրը պարզաբանեց` ինչու է փոխել որոշումը

«Չունեմ անձնագիր։ Տվյալներ էլ չունեմ։ Ինձ շտրաֆ չեք գրելու, որովհետև ես օրենքն էլ, պարետի գրածն էլ արհամարհած ունեմ», - ոստիկանին պատասխանում է աղջիկը։

Ոստիկանության ներկայացուցիչն էլ արձագանքում է՝ քանի որ քաղաքացին անձնագիր չունի, պետք է գա իր հետ ոստիկանության բաժին։ Նա բռնում է աղջկա ձեռքից ու փորձում տանել դեպի ոստիկանական մեքենան, աղջիկն էլ սկսում է գոռալ։

«Իմ քայլը» չի բացառում, որ դիմակ չդնելու տուգանքների բարձրացման նախագիծը կարող է հասնել ԱԺ

Ոստիկանության այս հրապարակումը պատասխանն է ավելի վաղ համացանցում հայտնված այլ տեսանյութի։ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի եղբայրը՝ Վազգեն Սաղաթելյանը, հրապարակել էր կարճ տեսանյութ, որում միայն երևում էր աղջկան բերման ենթարկելու հատվածը։

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Նշենք, որ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է 50 հազար դրամի տուգանքի նշանակում։

Առանց դիմակի, խմած ու բորբոքված. ինչ է եղել իրականում Ստեփանավանում