Հաջորդ շաբաթ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. Միրզոյանը կատակեց

Ազգային ժողովի պատգամավորները դեռ հանգստի չեն գնա. Արարատ Միրզոյանը հայտնեց հերթական արտահերթ նստաշրջանի գումարման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հաջորդ շաբաթ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. այսօր տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ լուրը հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Հաջորդ շաբաթ, ի ուրախություն բոլորիս, կունենանք ևս մեկ արտահերթ նստաշրջան»,–ժպիտով ասաց Միրզոյանը` չմանրամասնելով, թե ինչ օրակարգով է նիստն ընթանալու։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը պետք է հանել շրջանառությունից․ Մելիքյան

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ ընդունեց։

Մասնավորապես, ԱԺ–ն ընդունեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը», «Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը», «Դատախազության մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը»։

Նշենք, որ վերոհիշյալ օրենքներից բավական քննարկվել էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը» դրական առումով, քանի որ դրանով նախատեսվում է զոհված զինծառայողների ծնողներին ու այրիներին անվճար կրթության իրավունք տալ։

Նախագահի լիազորությունները նվազեցնելու մասին խոսք լինել չի կարող. Մակունց

Իսկ, ահա, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում է գյուղաբնակ ծնողների նպաստն ավելացնել։ Այսինքն` սա նշանակում է, որ եթե անձը հանդիսանում է վարձու աշխատող և բնակվում է գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ: Այս տարի երկու նպաստների չափը միասին կկազմի 53 000 դրամ՝ յուրաքանչյուրը՝ 26 500 դրամ։