Մի քանի վայրկյանում հսկա շենքը հողին հավասարվեց. ինչպես պայթեցրին «Ձյունիկ սառնարանը»

Sputnik Արմենիայի տեսախցիկը հետևել է «Ձյունիկ սառնարանում» կատարված պայթեցման աշխատանքներին։
Sputnik

Այսօր` հուլիսի 8–ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ կատարեց Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարանի» շենքում։

«Ձյունիկ սառնարանում» կրկին հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է նաև նախարար Ցոլակյանը

Ինչպես նախապես էր հայտարարվել, պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց - Արշակունյաց պողոտա - Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում սահմանափակվել էր ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Տեղում հերթապահություն էին իրականացնում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ։

Հրշեջներին հաջողվել է մարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը. տեսանյութ

Հունիսի 28–ին «Ձյունիկ սառնարանի» շենքում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էին 36 փրկարար և 11 միավոր տեխնիկա։ Դեպքի վայրում աշխատանքները վերահսկում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Ձյունիկի» այրվող շենքում պատուհաններ չկան. հրշեջներն աշխատում են բարդ պայմաններում

Ինչպես պարզվել էր՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում այրվել էին փրփրապլաստ և ապակե մանրաթել (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 35 քմ)։ Հրդեհաշիջման աշխատանքները հատկապես բարդացնում էր այն հանգամանքը, որ այրվող հարկերում պատուհաններ չկան:

Հիշեցնենք` 2019թ.–ի օգոստոսի 19-ին, դարձյալ հրդեհ էր բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում:

Այն մարելու համար հրշեջներից 6 օր պահանջվեց։ Մասնագետների գնահատմամբ` նման բարդության հրդեհ Հայաստանում վերջին 15 տարում չէր գրանցվել:

Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը