Արտակարգ դեպք Գեղարքունիքում. դանակահարել են ոստիկանության ավագ սերժանտին

Ավագ սերժանտը փորձել է հանգստացնել ոստիկանության Վարդենիսի բաժնի դիմաց գոռգոռացող տղամարդուն, սակայն վերջինս դանակահարել է իրավապահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում` ոստիկանության Վարդենիսի բաժնի դիմաց, դանակահարել են ոստիկանության ավագ սերժանտ Հակոբ Դալարյանին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ողբերգական դեպք Արմավիրում. մեքենան հայտնվել է ձորում, վարորդն ու կին ուղևորը մահացել են

Դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 7-ին։ Ժամը 21։20-ի սահմանում ոստիկանության Վարդենիսի բաժին է մտել Ծովակ գյուղի բնակիչ, 28-ամյա Արտակ Մանուկյանը և ոստիկանության հասցեին հայհոյանքներ հնչեցրել։ Ոստիկանության հերթապահ մասի տեսուչ հերթապահը նրան հրավիրել է դուրս, սակայն Մանուկյանը մուտքի դռան մոտ շարունակել է գոռգոռալ ու հայհոյել` միաժամանակ բռունցքներով հարվածելով մուտքի դռանը։

Ոստիկանության բաժնում գտնվող` ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկան, 31-ամյա Հակոբ Դալարյանը դուռը բացել է, ներս հրավիրելու նպատակով մոտեցել Մանուկյանին՝ փորձելով հանգստացնել նրան, սակայն վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Դալարյանի ձախ ազդրին և կրծքավանդակին։

Ոստիկանության ծառայողը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ Մանուկյանը բերման է ենթարկվել ոստիկանություն։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նոր Նորքում դպրոցականի են դանակահարել