Ուսումնասիրված արագիլների 60 տոկոսն աղտոտված են. նախարարություն

Մասնագիտական խումբն արդեն տեղորոշել և կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է` լինեն աղտոտման աղբյուրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Մասնագետները գնացել են աղտոտված արագիլների հետքերով։ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ կազմված մասնագետների և կամավորների խումբը մշտադիտարկում է իրականացնում Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ։

Ինչո՞ւ չի թռչում արագիլը. սևացած փետուրներով թռչուններ, որոնց չի գտնում տեսչական մարմինը

«Իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել են այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։ Դիտարկումները թույլ են տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը և աղտոտմանդարձել, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ մասնագիտական խումբն արդեն տեղորոշել և կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է` լինեն աղտոտման աղբյուրներ։ Մշտադիտարկումները շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում։

Հայաստանի արագիլները դարձյալ աղտոտվել են. մեկ տարի անց խնդիրը ծագել է այլ մարզում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը նամակ է նախապատրաստում, որը կուղարկվի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տեսուչների ուղեկցությամբ ցանկում ներառված ձկնաբուծարաններ համատեղ այցելելու և ներսում ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։

Նախարարությունն ընդգծում է, որ խնդիրն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է և բոլոր անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկվեն՝ այն շուտափույթ լուծելու համար։

Արագիլները չե՞ն աղտոտվել. տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են «դեպքի վայր»

Ավելի վաղ Sputnik Արմենիան այցելել էր Արմավիրի մարզ, որի մի շարք համայնքներում աղտոտված արագիլներ էր լուսանկարել։ Արագիլների մի մասը նույնիսկ թռչել չէր կարողանում։

Նշենք, որ օրերս սոցցանցերի օգտատերերն ահազանգել էին, թե ինչպես նախորդ տարի, այս տարի ևս աղտոտված արագիլներ են հայտնվել Արմավիրի համայնքներում, սակայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն էր տարածել, թե ստուգայցեր են կատարել և աղտոտված արագիլներ չեն հայտնաբերել։ Այնինչ Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը մի քանի տասնյակ նման արագիլների էր լուսանկարել մարզի տարբեր համայնքներում։

Աղտոտված արագիլների խնդիրը դեռ լուծված չէ, իսկ նրանց կեղտոտվելը մեծ խնդրի ահազանգն է

Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ հարևան Արարատի մարզի Հովտաշենում մեծ թվով աղտոտված արագիլներ էին հայտնվել, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել էր, որ աղտոտման հավանական աղբյուրը Հրազդան գետի աղտոտված հատվածն է:

Իսկ գետն աղտոտել էին մարզի ձկնաբուծարանները:

Հրազդան գետի տվյալ հատվածը բացահայտումից հետո մաքրվեց, ավելի քան 30 տոննա աղբ հեռացվեց, ու խնդիրը հարթվեց: