Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները դիմել են դատարան

Վանեցյանները դատարանից պահանջում են լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել իրենց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները՝ Գագիկ Վանեցյանն ու Մարգարիտ Ազարյանը, դիմել են դատարան՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի: Տեղեկատվությունը հրապարկվել է Դատական տեղեկատվական Datalex.am համակարգում:

Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել

Դատական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:

Դատական հայցի համաձայն`հայցվոր կողմը վիճարկում է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին պատկանող 1in.am կայքում հրապարակված տեղեկությունների իսկությունը՝ դրանք որակելով որպես «զրպարտություն» և հրապարակային հերքում պահանջելով:

Վանեցյանները դատարանից պահանջում են լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել  իրենց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ

Նշենք, որ Վանեցյանները դատարան են դիմել 2020թ. հունիսի 04-ին: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Հովսեփյանին է հանձնվել 2020թ. հունիսի 05-ին և ընդունվել է վարույթ:

Դատական նիստի օրն այս պահին դեռ նշանակված չէ: