Նոր զբոսայգի, գյուղմթերքի շուկա, ջրավազան Մեղրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Կորոնավիրուսը չի խանգարել Մեղրիում ընթացող շինարարական աշխատանքներին։ Հիմնանորոգվում է Մեղրիի ամենաշատ սան ունեցող մանկապարտեզը և ոչ միայն։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը տեսանյութ է հրապարակել` հայտնելով, թե Մեղրիում շինարարական ինչ աշխատանքներ են ընթանում այս օրերին։

Մասնավորապես, նշվում է, որ Մեղրի քաղաքը 4178 քմ տարածքով նոր զբոսայգի կունենա։ Ծրագիրը կյանքի կոչելու համար 39.9 մլն դրամ է անհրաժեշտ եղել, որից 17.9 մլնը տրամադրել է պետությունը, իսկ մնացած մասը` համայնքը։ 

Կառուցենք Հայաստանը նորովի. կորոնավիրուսը չի խանգարում շինարարական աշխատանքներին

Բացի այդ, հիմնանորոգվում է Մեղրիի ամենաշատ սան ունեցող մանկապարտեզը. շինարարական աշխատանքների համար պահանջվել է 336.8 մլն դրամ. «Իմ քայլը» հիմնադրամը հատկացրել է 117.9 մլն դրամը, իսկ գումարի մյուս մասը պետությունն է տրամադրել։

Հիմնանորոգվում է նաև Քաջարան–Մեղրի ավտոճանապարհը, որի աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև այս տարեվերջ։

Մ-2 մայրուղու հարակից տարածքում կառուցել է բերքի իրացման շուկա, բարեկարգվում են Մեղրիի մաքսատանը կից ավտոկայանատեղին, 4 ջրավազանները։