ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը ներկայացնող 29-ամյա Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի փոխքաղաքապետ։
Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետը Հայաստանի 1–ին հանրապետության կին պատգամավորի ծոռնուհին է
Նա Twitter–ի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար` հավելելով, որ պատասխանատու է լինելու հասարակական կյանքի և հանրային քննարկումների համար:
Ի դեպ, Փարիզի փոխքաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարում «Սոցիալիստական կուսակցության» թեկնածու Անուշ Թորանյանի մրցակիցը Եվրախորհրդարանի անդամ, ազգությամբ թուրք Ագնես Էվրենն էր։
Ապագան Հայաստանի հետ կապող ֆրանսահայ գործիչը. ով է Ալֆորվիլի նոր փոխքաղաքապետ Մարդիրյանը
Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին։ Նա Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրենն է։
Հիշեցնենք, որ ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն օրերս ընտրվեց Ստրասբուրգի քաղաքապետ։