Ողբերգական դեպք Երևանում. վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, մեկը մահացել է

Դեպքը տեղի է ունեցել «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց։ Հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնք փողոցը որոշել են հատել հետիոտների համար չնախատեսված հատվածով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վիրահատված քաղաքացուն Կապանից Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Վարորդն ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են:

Երևանի գերեզմանատներից մեկի մոտ 40-ամյա տղամարդը հոսանքահարվել է ու մահացել

Մինչ դեպքի վայրում աշխատել է հետաքննիչը, հիվանդանոցից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածներից 41-ամյա Արթուր Շ.-ն գիտակցության չգալով ՝ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Կրակոցներ Երևանում. մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել