593 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 26 658

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 593–ով և դարձել 26,658։Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11,010 (+110) մարդ, կատարվել է 115,765 (+2100) թեստավորում, առողջացել են վարակվածներից 15,036–ը (+473)։ Գրանցվել է մահվան 459 (+6) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 153 (+4)։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Հունիսի 1-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 26 065 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Ֆրանսիացի բժիշկը Երևանի հիվանդանոցում հոգնել և հենց միջանցքում քնել է