Միասնական քննությունները մեկնարկում են. պարսկերենից քննություն հանձնող չի լինի

Միասնական քննությունները կմեկնարկեն օտար լեզվից. երկու հազարից ավել դիմորդ քննություն կհանձնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Վաղը` հուլիսի 2–ին, կմեկնարկեն միասնական քննությունները` դիմորդները քննություն կհանձնեն օտար լեզվից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

Էքստեռն ավարտական քննությունները կկազմակերպի Երևանի թիվ 112 ավագ դպրոցը

Գրիգորյանի տեղեկացմամբ` Երևանում ու մարզերում գործելու են 24 քննական կենտրոն, որոնցից 8-ը մայրաքաղաքում կլինեն:

Դիմորդները քնություն կհանձնեն ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն լեզուներից:

Ռուսերեն առարկայից քննություն հանձնողների թիվը 171-ն է, անգլերենից` 1812–ը, գերմաներեն են հանձնելու 57, ֆրանսերեն` 54, իսպաներեն` 5, իսկ Իտալերեն` 3 դիմորդ։

Պարսկերեն լեզվից ոչ ոք քննություն չի հանձնի։

Աշակերտների հավասար պայմանների համա՞ր. քննությունների չեղարկման մասին կարծիքները տարբեր են

Ի դեպ, մինչև քննության մեկնարկը բոլորը կջերմաչափվեն, դիմորդներին կտրամադրեն դիմակ, ձեռնոց և գրիչ։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարի միասնական քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին և կավարտվեն հուլիսի 8-ին։

Այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն բուհ ընդունվելու համար։

Քննությունները կանցկացվեն մեկ փուլով։

Հայաստանում այս տարի դպրոցական քննություններ չեն անցկացվի. նախարար