Կորոնավիրուսից ևս 10 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 43 տարեկան տղամարդ է

Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից 8–ը կանայք են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ևս 10 պացիենտ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

415 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25 542

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հայտնում են նաև, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 415–ով և դարձել 25 542։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 904 մարդ, կատարվել է 111 844 թեստավորում, առողջացել են վարակվածներից 14 048-ը։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 751 առողջացած։

Արտաշատի ԲԿ–ում կորոնավիրուսի դեմ բուժվող 55-ամյա կինը նետվել է պատուհանից. մանրամասներ