Վրաերթ Կոտայքի մարզում. 45-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Կնոջը վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից չի փախել, ահազանգել է հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հետիոտնը անցնելիս է եղել ճանապարհի թույլատրելի հատվածով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Սևան-Երևան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ և վիրավորներ

Ժամը 20:00-ի սահմանում Կոտայքի բնակիչ, 32-ամյա Բաղդասար Բաղդասարյանը Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Թամարա Աֆյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, և բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն տուժածը ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Իրինդ գյուղի ջրամբարում 36–ամյա քաղաքացի է խեղդվել

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հետիոտնը անցնելիս է եղել ճանապարհի թույլատրելի հատվածով՝ հետիոտնի համար նախատեսված վայրով։ Վարորդը վրաերթի վայրից մոտ 50-60մ առաջ է ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վարորդը քաղաքացիներին հայտնել է նաև, որ ինքը չի նկատել վրաերթի ենթարկվողին. անվտանգության բարձիկները բացվել են ու փակել տեսադաշտը:

Երևանում վրաերթի են ենթարկել հեծանիվով երեխային