ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Թբիլիսիի ծայրամասային շրջաններից մեկում 35-ամյա տղամարդը հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա, իսկ հետո դուրս է նետվել պատուհանից։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալների համաձայն՝ պարեկային ոստիկանների բրիգադին հայտնել են Տեմկա շրջանի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցող ընտանեկան վեճի մասին։
Ոստիկանության աշխատակիցների ժամանելուց հետո ոստիկանություն ահազանգած կնոջ ամուսինը սկսել է իրեն ագրեսիվ պահել։ Նա դանակով վիրավորել է չորրորդ հարկում գտնվող ոստիկանի ոտքը, հետո յոթերորդ հարկ է բարձրացել ու դուրս է նետվել պատուհանից։
Արարատի մարզում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ
Հիվանդանոց տեղափոխվելուց քիչ անց տղամարդը մահացել է։
Ինչ վերաբերում է պարեկային տեսուչին՝ նա հիվանդանոցում է, կյանքին վտանգ չի սպառնում։
Վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում երիտասարդը 3 անձի է դանակահարել