ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտոր է շրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա Կարեն Բաբասյանին, իսկ տրակտորի միջից դուրս են բերել վարորդ, 30-ամյա Հակոբ Բաբասյանին: Երկու տուժածներն էլ տեսաղփոխվել ենԲերդի բժշկական կենտրոն, որտեղ Հակոբ Բադասյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են: