Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Գլխավոր դատախազությունն ու Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն առաջին ատյանի դատարանի որոշումը կվիճարկեն Վերաքննիչ դատարանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Սմբատ Մինասյանը։

«Դատարանից խնդրել եք հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը, քննչական ենթակայության և առաջին ատյանի դատարանում մեր բարձրացված մի շարք այլ հարցերի խախտման փաստը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Ծառուկյանի՝ բռնաբարության վերաբերյալ գործի նյութերը հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել

Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ. Սիմոնյան

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

Դատախազությունը Ծառուկյանին կալանավորելու պահանջով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան