Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը հատեց 9.7 միլիոնի սահմանը

Կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Վտանգավոր հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ–ում, Բրազիլիայում և Ռուսաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հատել է 9,7 միլիոնի սահմանը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer կայքը։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Հունիսի 26-ի տվյալներով աշխարհում արդեն 9 714 809 մարդ է վարակվել COVID-19–ով, վարակի զոհ դարձածների թիվը հասել է 491 856–ի։

Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 2 504 588 մարդու մոտ, մահացել է 126 780 մարդ: Երկրորդ տեղում Բրազիլիան է. այդ երկրում 1 233 147 մարդ է վարակվել COVID-19–ով, կորոնավիրուսի զոհ դարձածների թիվը հասել է 55 054–ի: Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 613 994 հաստատված դեպքով, մահացել է 8 605 մարդ։

Առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը:

Հայաստանն այդ ցուցակի 49-րդ հորիզոնականում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Կորոնավիրուսից մահացածների տվյալները հրապարակած ֆեյսբուքյան էջով զբաղվում են քննիչները