Ռոբերտ Քոչարյանը խաղում է թոռնիկների հետ. փոքրիկ Դավիթը չի կարողանում զսպել էմոցիաները

Սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է ազատության մեջ իր օրերն անցկացնում Ռոբերտ Քոչարյանը։
Sputnik

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն արդեն մի քանի օր է, ինչ տանն է, հաճույքով շփվում է թոռնիկների հետ։  Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի` 2rd.am–ի ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է նա ժամանակ անցկացնում փոքրիկների հետ։

«Ռոբերտ Քոչարյանը, թոռնիկները ու փոքրիկ Դավիթի էմոցիաները». նման կերպ է վերնագրվել տեսանյութը, որտեղ Դավիթը Քոչարյանի գուրգուրանքներից հետո թռչկոտում է։  Նշենք, որ օրեր առաջ Քոչարյանը տնից լուսանկար էր հրապարակել։

Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը․ Վիկտոր Սողոմոնյանը` նրա ինքնազգացողության մասին

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Դրան հաջորդել էր ՀՀ դատախազության հայտարարությունը, ըստ որի`պատրաստվում են Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել։

Մինչ այդ` դեռ մայիսի 8-ին, Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը։ Այս որոշումն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները, որն էլ մասնակի բավարարեց Վերաքննիչը։

Չորս հայտնի գործարար. ովքեր են վճարել Քոչարյանի ազատության համար անհրաժեշտ գրավը

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:
2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։