Հայաստանն առաջիկայում սերիական արտադրություն կունենա։ Կառավարության Facebook սոցցանցի էջում տեսանյութ է տեղադրվել, որը պատմում է «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ ականանետերի և արկերի մասին։
«Արտերկրում արտադրվողների համեմատ, ավելի գերազանց արդյունք ենք ստացել, քանի որ հայկական արտադրությանն ավելի դիպուկ է խոցում, չունենք շեղումներ»,–ասում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արտյոմ Ղևոնդյանը։
82 մետրանոց ականանետերի ու արկերի արտադրված խմբաքանակը դեռ փորձնական է, սակայն սերիական արտադրություն էլ կլինի։
Հիշեցնենք՝ մայիսի 14-ին կառավարությունում կայացած քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ մտավոր և գիտական ներուժ, և, որ ռազմարդյունաբերությունը պետք է լինի ՀՀ տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը։