«Վերջին անգամ 1980-90-ական թվականներին են նորոգվել». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

«Կառուցենք Հայաստանը նորովի»։ Այս կարգախոսի տակ են հիմա հիմնանորոգվում միջպետական և համայնքային նշանակության ավտոճանապարհները։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում կառավարության կողմից պատրաստած տեսանյութն է տեղադրել, որտեղ Գեղարքունիքի մարզում միջպետական և համայնքային ավտոճանապարհների հիմնանորոգման մասին է պատմվում։

Պապիկյանը դժգոհ է վերահսկողներից. ուզում է` ճանապարհներն էժան սարքվեն, բայց որակով

Հիմնանորոգվում է Մ–14, Մ-4 Շարժա–Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհը։ Աշխատանքները մեկնարկել են 2020–ի հունիսին։ Պայմանագրային արժեքը` 1 մլրդ 800 մլն դրամ է։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2020–ի դեկտեմբերին։ Տեղեկացվում է, որ այստեղ վերջին անգամ շինաշխատանքներ են կատարվել 1990–ականներին։ Նույն ճանապարհի մեկ է այլ հատված էլ` 12,5 կմ երկարությամբ, հիմնանորոգվել է 2019–ին։

Հիմնանորոգվում է նաև Արծվանիստ գյուղի գլխավոր ճանապարհը` 3.3 կմ երկարությամբ։ Դրա պայմանագրային արժեքը 405 մլն դրամ է։ Այն վերջին անգամ նորոգվել էր 1980–ին։