Երբ միավորում է ընդհանուր հաղթանակը. նախկին ԽՍՀՄ երկրների զինծառայողները Մոսկվայում

ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումը Կարմիր հրապարակով անցավ Թամանյան դիվիզիայի և Հայաստանի դրոշներով։
Sputnik

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը, որն ամեն տարի մեծ շուքով անցկացվում է Մոսկվայում, այս տարի հետաձգվեց և մայիսի 9-ի փոխարեն կազմակերպվեց հունիսի 24-ին:

Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի ամենավառ կադրերը

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցեցին 13 008 զինծառայող, 216 միավոր տեխնիկա, 75 թռչող սարք:

Զինծառայողները զորահանդեսին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք էին մեկնել 13 պետությունից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Մոլդովայից, Սերբիայից, Հնդկաստանից, Մոնղոլիայից, Չինաստանից։

ԽՍՀՄ ժողովուրդը ծանր գին է վճարել Եվրոպայի ազատության համար․ Պուտին

Կարմիր հրապարակով անցավ նաև Հայաստանից մեկնած 75 հոգանոց զորախումբը։ Զինվորականներին առաջնորդում էր գնդապետ Աշոտ Հակոբյանը։

Տոնոյանին դուր է եկել` ինչպես է հայկական զորախումբը քայլել Կարմիր հրապարակով. լուսանկար