Ողբերգական դեպք Գյումրիում. 8-րդ հարկից մի կին է ընկել

Ականատեսները զանգել են շտապօգնություն և հայտնել, որ շենքից մի կին է ընկել։ Շտապօգնության բրիգադը դեպքի վայր է հասել, բայց կինն արդեն մահացած է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հունիսի 22-ին առավոտյան Գյումրու Բուլվարային թաղամասում արտակարգ դեպք է տեղի ունեցել. մոտ 45 տարեկան մի կին ընկել է 9 հարկանի շենքի 8-րդ հարկից:

Երևանում 13-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել

Գյումրու շտապօգնության կայանից Sputnik Արմենիային տեղեկացին, իրենք կանչ են ստացել 9։45–ին:

«Ականատեսները զանգել են շտապօգնություն և հայտնել, որ ութերորդ հարկից մի կին է ընկել: Շտապօգնության բրիգադը կնոջն արդեն մահացած է տեսել, տարածքի բնակիչները տվյալներ չեն հայտնել նրա անձի վերաբերյալ»,- ասաց Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:

Ողբերգական դեպք Երևանում. Ապրիլյան պատերազմի մասնակցի նորածին երկվորյակները մահացել են

Դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: Ճշտվում են բոլոր հանգամանքներն ու կնոջ ինքնությունը:

Ողբերգական ավտովթար Լոռիում. 27–ամյա վարորդը տեղում մահացել է