ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի –Sputnik. Մինչև 6 տարեկան երեխաները կարող են կորոնավիրուսի տարածման համար մեծ վտանգ ներկայացնել։ Նման եզրակացության են եկել վարակների ուսումնասիրման գերմանական կենտրոնի մասնագետները, գրում է «Իզվեստիան»։
Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի մի խումբ գիտնականներ պարզել են, որ COVID-19–ով վարակված բոլոր սերնդի մարդկանց մոտ կենսաբանական հեղուկներում պաթոգենի նույն քանակի մասնիկներ են առկա։
Երեխաները հաճախ խաղում են հատակին և տարբեր իրեր դնում բերանը, բացի այդ, նրանց դժվար է ստիպել կանոնավոր լվանալ ձեռքերը։ Իրավիճակն էլ ավելի է դժվարանում նրանով, որ փոքրիկների մոտ հաճախ հիվանդությունն ասիմպտոմ է ընթանում։ Բոլոր այս գործոնների համադրությունը ստիպել է գիտնականներին նրանց դասել կորոնավիրուսի ամենավտանգավոր տարածողների կատեգորիային։
«Իսկ եթե երեխան վարակվել է` հիվանդացել կամ վարակակիր դարձել, ապա անխուսափելիորեն կհիվանդանան նաև համատեղ բնակվող ընտանիքի այն անդամները, որոնք խոցելի են վիրուսի նկատմամբ»,– ասում է Տյումենի պետական համալսարանի X-BIO- ի ինստիտուտի ինտեգրված կենսավերլուծական համակարգերի խմբի ղեկավար Դմիտրի Անդրեևը։
Հարկ է նշել, որ երեխաների շրջանում տարածված է նաև Կավասակիի համախտանիշը։ Իսկ թե ինչ է այն իրենից ներկայացնում, դիտեք մեր ինֆոգրաֆիկայում։
Կավասակիի համախտանիշը Հայաստանում․ ինչ է պետք իմանալ հազվագյուտ հիվանդության մասին