ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 10 դեպք է արձանագրվել։
«Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել են 7 տղամարդ և 3 կին։ Տղամարդիկ եղել են 54, 72, 80, 67, 82, 94 և 57 տարեկան, իսկ կանայք` 57, 83 և 50։ Բացի 57–ամյա տղամարդուց, մյուսներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է:
Հրապարակվել է «կորոնավիրուսի քարտեզը»․ հայտնի են հասցեներ, որտեղ կան ինքնամեկուսացածներ
Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, 8266 մարդ արդեն առողջացել են, 319-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում:
Վերջին մեկ օրում կորոնավիրուս է հաստատվել 459 մարդու մոտ, առողջացել է 706 բուժառու։