«Հրազդան» ցուցանակի մոտակայքում Opel Astra G–ն վրաերթի է ենթարկել մի կնոջ ու գլորվել ձորը

Ըստ ԱԻն հաղորդագրության` ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին` «Հրազդան» ցուցանակի մոտակայքում, վրաերթ է տեղի ունեցել։ 60–ամյա կնոջ վիճակը միջին ծանրության է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Երևանում 13-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել

«Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ա․, ծնված 1985 թ․) վրաերթի է ենթարկել Հռիփսիմե Պ․-ին  (ծնված 1960 թ.) և գլորվել ձորը (մոտ 20 մ)»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հռիփսիմե Պ․-ն հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Էջմիածնում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տատին և 2 թոռներին. վարորդը փախել է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել տարածքի տեղազննում:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Գորիսում 5 տարեկան երեխա է վրաերթի ենթարկվել. նրան ուղղաթիռով տեղափոխել են Երևան