Երկարատև կարկուտ, կայծակ ու քամի Գյումրիում. տեսանյութ

Տեսանյութերում երևում է, թե Գյումրիում տեղացած կարկուտի հատիկներն ինչ խոշոր են և ինչ ուժգնությամբ է այն տեղում։
Sputnik

Գյումրիում այսօր բավականին երկար ժամանակ խոշոր հատիկներով կարկուտ է տեղացել։ Կարկուտի պահին դիտվել է քամու ուժգնացում, գրանցվել է կայծակ ու ամպրոպ։ Sputnik Արմենիայի Գյումրու թղթակցի նկարահանած տեսանյութերում երևում է, որ կարկուտի հետևանքով քաղաքի որոշ փողոցներում ջուր է կուտակվել, ինչը դժվարացել է ավտոմեքենաների տեղաշարժը։

Sputnik Արմենիայի թղթակցի խոսքով` կարկուտը բավականին երկար է տևել` 20-25 րոպե։