Ծառուկյանի աջակիցներից 13-ը բերման են ենթարկվել Շենգավիթի դատարանի բակից

Դատարանում այժմ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդության հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից ոստիկանությունը բերման է ենթարկել 13 հոգու։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Պատրաստ ենք ցանկացած սցենարի». ԲՀԿ–ի երիտթևի ներկայացուցիչներին բերման ենթարկեցին

Դատարանում այժմ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդության հարցը։ Ծառուկյանի աջակիցները, նրա ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն ու համակիրները հավաքվել են բակում և սպասում են դատարանի որոշմանը։ Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև բախում սկսվեց, ինչի հետևանքով բերման ենթարկվեց 13 մարդ։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

«Իմացա՝ կտորի դիմակը վնաս է, հանեցի»․ ոստիկանները տուգանեցին ԲՀԿ-ական Նորա Առուստամյանին

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Հունիսի16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Սա շինծու գործ է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից