Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 8 միլիոնին․ նոր տվյալներ

Վարակի տարածման ցուցանիշներով առաջատար եռյակն անփոփոխ է՝ ԱՄՆ-ը, Բրազիլիան և Ռուսաստանը: Իսկ Չինաստանը, որտեղ գրանցվել է COVID-19-ի առաջին օջախը, իջել է 19-րդ տեղ։ Հայաստանն այս տխուր ցանկում 51–րդն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7,9 միլիոնի։ Տեղեկությունը հայտնում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը։

Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկներ են եկել Հայաստան. նրանք կաշխատեն 3 հիվանդանոցում

Հունիսի 15-ի դրությամբ` COVID-19 հայտնաբերվել է 7 990 151մարդու մոտ, մահվան ելքերի թիվը 435 496 է։

Վարակի տարածման ցուցանիշներով առաջատար են մնում ԱՄՆ-ն, Բրազիլիան և Ռուսաստանը:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուս է ախտորոշվել 2 162 144 մարդու մոտ։ Մահացել են 117 853 վարակակիր։

Բրազիլիայում 867 882 վարակված է եղել` 43 389 մահվան ելքով։

Ռուսաստանում COVID-19 է հաստատվել 528 964 մարդու մոտ, մահացել են 6 948-ը։

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումն անխուսափելի է. գիտնականի կանխատեսումը

Առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Պերուն, Գերմանիան, Իրանը։

Իսկ Չինաստանը, որտեղ գրանցվել է COVID-19-ի առաջին օջախը, իջել է 19-րդ տեղ։  Այնտեղ կորոնավիրուսի 83 181 հաստատված դեպք կա։ 4 634 մարդ մահացել է։

Ըստ կայքի տվյալների` Հայաստանը 51-րդ տեղում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

«50 օր՝ կորոնավիրուսի ճիրաններում». Փաշինյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել