«Նույն Սերժ Սարգսյանն ա՝ մորուքով». ԲՀԿ-ականների բողոքի ակցիան ԱԱԾ շենքի դիմաց

Կան շուրջ 9 տասնյակ բերման ենթարկվածներ։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հիշել է, թե ինչպես է ժամանակին նույն կերպ պայքարել «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի իրավունքների համար:
Sputnik

ԱԱԾ-ի շենքի դիմաց՝ Նալբանդյան փողոցում, Ծառուկյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Անօրինական գործարքներ Առինջ գյուղում. ԱԱԾ-ն Ծառուկյանի դեմ երրորդ քրգործն է հարուցել

Կան շուրջ 9 տասնյակ բերման ենթարկվածներ։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հիշել է, թե ինչպոես է ժամանակին նույն կերպ պայքարել «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի իրավունքների համար:

«Իշխանությունը փորձում է լռեցնել ընդդիմախոսների և ընդդիմության ձայնը և ինչպես տարիներ առաջ ես՝ որպես «Հայկական ժամանակ»-ի լրագրող, այս այսպես փակեցի իմ բերանը (կապում է բերանը ձեռքում եղած շորով) և Ռոբերտ Քոչարյանի նստավայրի դիմաց պաշտպանեցի Նիկոլ Փաշինյանին՝ «Հայկական ժամանակ»-ի խմբագրին, հիմա էլ ասում եմ՝ ինձ որևէ մեկը չի կարող լռեցնել, ինձ լռեցնել հնարավոր չէ, իմ գործընկերներին լռեցնել հնարավոր չէ, բոլորս պայքարելու ենք մինչև վերջ, նույն Սերժ Սարգսյանն ա՝ մորուքով, ոչ մի տարբերություն, նույն ռեպրեսիվ մեթոդները»,- ասաց Զոհրաբյանը:

Ոստիկանությունը ԱԱԾ շենքի դիմացից բերման ենթարկեց Ծառուկյանի աջակիցներին

Նա նաև հայտարարում է, որ բերման ենթարկվածների թվում կան ԱԺ պատգամավորներ:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն էր իրականացնում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանը հրավիրվեց ԱԱԾ՝ հարցաքննության և դեռևս գտնվում է այնտեղ: