Եղած տեղից հազիվ ենք հասցնում, որտեղի՞ց փող խնայենք. հարցախույզ Երևանում

Sputnik Արմենիան փորձել է պարզել՝ կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը ազդե՞լ են արդյոք ՀՀ քաղաքացիների եկամուտների վրա, գումար տնտեսո՞ւմ են, ե՞րբ են վերջին անգամ խոշոր առևտուր արել։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար մենք հարցում ենք անցկացրել Երևանում։
Sputnik

Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը ազդել է քաղաքացիներից շատերի վրա։ Sputnik Արմենիայի անցկացրած հարցման մասնակիցներից մեկն ասաց, որ այս ընթացքում ծնողներին ազատել են աշխատանքից, իսկ մեկ ուրիշն էլ նշեց, որ հենց ինքն է զրկվել ապրուստի միջոցից։

Փորձեցինք պարզել նաև, թե քանիսն են կարողանում հիմա գումար տնտեսել։

«Եղած տեղից հազիվ հասցնում ենք, որտեղի՞ց խնայենք»,– ասաց մի կին։

Իսկ հարցին, թե երբ են վերջին խոշոր առևտուրն արել, քաղաքացիները դժվարությամբ պատասխանեցին, ոմանք նույնիսկ չէին էլ հիշում` երբ են նման «շռայլություն» թույլ տվել։

Ռուսաստանաբնակ հայ բժիշկները պատրաստվում են «բժշկական դեսանտ» իջեցնել ՀՀ–ում. ԱԳՆ-ն կօգնի

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից Հայաստանում սկսեց աշխատել նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ ուժի մեջ մտան հունիսի 4-ին։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

ՀՀ կառավարությունն այսօր առավոտյան արտահերթ նիստում որոշեց 2020 թվականի արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը։

Պետք չէ իմ սխալները կրկնել, սիրելի՛ քաղաքացիներ. Փաշինյան