Շտապօգնությունը 38–ից ցածր ջերմություն ունեցողներին հիվանդանոց չի տանում

Շտապօգնության սրտային բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը պարերատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է ծառայության աշխատանքի նոր կարգը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Պարերատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ շտապօգնության սրտային բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանն ասաց, որ կորոնավիրուսի համավարակի օրերին շտապօգնության ծառայությունը չի հոսպիտալացնում այն հիվանդներին, որոնց ջերմությունը 38 աստիճանից բարձր չէ, արյան թթվածնով հագեցվածությունը կազմում է 93%, շնչառական շարժումներն էլ րոպեում 22-ից պակաս են: 

«Շտապօգնության» ավելի քան 500 աշխատակից պարգևավճար է ստացել. Ստեփանյանը՝ ԲՀԿ պատգամավորին

«Այն հիվանդները, որոնք ավելի լավ վիճակում են, ենթակա են բուժապահովման առաջնային օղակի կողմից»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ շատ դեպքերում հիվանդները չեն ցանկանում դիմել պոլիկլինիկա կամ չեն ցանկանում սպասել:

Արդյունքում շտապօգնության կանչերի թիվը մեծ չափով աճել է:

«Մարդիկ վախեցած են, գտնվում են հոգեբանական վիճակում՝ վախենալով, որ իրենք կարող են թեթև տանել, բայց վարակել իրենց հարազատ խոցելի մարդկանց»,- ասաց նա:

Շտապօգնության բժիշկը խորհուրդ տվեց բոլորին դնել դիմակներ, ձեռնոցներ, ապահովել անվտանգության բոլոր միջոցառումները:

Ում դիմել, եթե կասկածում եք, որ կորոնավիրուսով եք վարակվել

Հիշեցնենք` հունիսի 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 14 669 դեպք է գրանցվել։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 մարդ, կատարվել է 75389 թեստավորում, առողջացել են վարակվածներից 5466-ը։  Ընդհանուր առմամբ գրանցվել է 245 (+18) մահվան դեպք։ Կորոնավիրուսով վարակվածներից 82-ը (+5 ) մահացել են այլ պատճառներով։

Կորոնավիրուսով հիվանդներից 32-ը դուրս են մնացել մասնագիտացված հիվանդանոցներից. նախարար