Կառավարությունը վաճառում է Քննչական կոմիտեի նախկին շենքը

Շենքի գնահատված արժեքը 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ  կազմում է 1 294 090 800 դրամ: Այն ներառված է հուշարձանների ցանկում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը վաճառքի է հանում Երևան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանությանն ամրացված պետական սեփականություն հանդիսացող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքն ու 0.067667 հեկտար մակերեսով հողամասը:

ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը

Վաճառքի մրցույթ հայտարարելու որոշումն այսօր ընդուվեց գործադրի հերթական նիստում:

Ինչպես հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, գույքի գնահատված արժեքը 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ  կազմում է 1 294 090 800 դրամ:

«Շենքը ունի որոշակի արժեք, և արտաքին միջամըտություններ չեն կարող լինել: Պայմանը հստակ է»,- ասաց ՀՀ վարչապետը:

Որոշման համաձայն` օտարվող շենքը դասվում է պատմական միջավայր ձևավորող, ճարտարապետական տեսանկյունից արժեքավոր շենքերի թվին, որոնց վերաբերյալ ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, հետևաբար դրանց հետ կապված որևէ քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել պահպանական գոտիների նախագծով սահմանված դրույթներով` հաշվի առնելով Գույքի ճարտարապետական արժեքն ու զբաղեցրած դիրքը քաղաքում, իսկ վերակառուցման առաջարկները նախապես համաձայնեցնել լիազոր մարմնի հետ։  

Ինչպես է Ավշարի դպրոցի հին շենքը List.am-ում վաճառքի հանվել. մարզպետը մանրամասներ հայտնեց

Հիշեցնենք, օտարվող շենը գտնվում է Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչկերուկում՝ ԱԱԾ շենքի դիմաց: Այս շենքում էր տարիներ առաջ գործում ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեն: