«Արսենալի» ֆուտբոլիստները ծնկի են իջել` ի հիշատակ Ջորջ Ֆլոյդի. լուսանկար

Ակումբի մամուլի ծառայությունը լուսանկարը հրապարակել է Twitter–ի էջում, կցելով #BlackLivesMatter հեշթեգը։ Ֆուտբոլիստները կրում են  ռասիզմի դեմ ուղղված գրությամբ շապիկներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Լոնդոնի «Արսենալ» ակումբի ֆուտբոլիստները և գլխավոր մարզիչ Միկել Արտետան ծնկի են եկել Emirates մարզադաշտում` ի հիշատակ ԱՄՆ–ում զոհված սևամորթ Ջորջ Ֆլոյդի։ Այդ լուսանկարը ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է Twitter–ի իր էջում՝ կցելով #BlackLivesMatter հեշթեգը։

Ֆուտբոլիստները կրում են ընդդեմ ռասիզմի գրությամբ շապիկներ։

​Հիշեցնենք, որ Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաներ ու զանգվածային անկարգություններ սկսվեցին Մինեապոլիսում (ԱՄՆ)։ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցրել Ֆլոյդին, գետնին գցել և երեքով հարձակվել նրա վրա, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմում է աֆրոամերիկացու կոկորդը։ Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, բայց ոստիկաններն անտեսում են նրա ասածը։

Ֆլոյդի սպանությունը․ դատարանը ոստիկան Դերեկ Շովինի համար $1,25 միլիոն գրավ է սահմանել

Ֆլոյդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Անկարգությունների հետևանքով չորս ոստիկանի հեռացրել են աշխատանքից, իսկ նրանցից մեկը մեղադրվում է անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ։ Նրան սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում։