Երևանի մետրոյով փոքրիկ գետ է հոսում. նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման ծրագրի ընթացքը: Այն հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Երևանի մետրոյով փոքրիկ գետ է հոսում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման ծրագրի ընթացքը:

Աջափնյակում մետրոյի կայարան ունենալը սարերի հետևում չէ, բայց ներդրողը պայման է դրել

«Տարբեր խնդիիրներ են ի հայտ եկել Երևան քաղաքի ընդերքում առաջացած ջրային պաշարների հետ կապված: Բավական մեծ քանակությամբ ջրի մասին է խոսքը: Թիվը չեմ կարող հիշել, բայց խոսքն առնվազն մի փոքրիկ գետի մասին է, որը հեռացնելու խնդիր կա»,- նշեց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ խնդրի նախագծային լուծումն արդեն տրված է, բայց, կորոնավիրուսով պայմանավորված, շինարարական ընկերությունը շինաշխատանքներ չի իրականացնում:

Նախարարը հիշեցրեց, որ մետրոպոլիտենի վերանորոգման ծրագրի կապալառուն իսպանական ընկերություն է, որն այժմ չի աշխատում: Որոշ աշխատանքներ է իրականացնում միայն տեղական կապալառու մեկ այլ ընկերություն:

Այդուհանդերձ, նախարարը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքները հնարավոր կլինի ավարտել:

Երևանի մետրոյում մարդիկ քչացել են․ ինչպե՞ս են կորոնավիրուսի դեմ պայքարում «գետնի տակ»

2010թ. մարտի 10-ին շուրջ 2 տարի տևած բանակցությունների և մանրամասն իրագործելիության ուսումնասիրության շնորհիվ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի միջև համաձայնագիրը: Դրանով սկիզբ դրվեց «Երևանի մետրոյի վերականգնման ծրագրին», որին 2010թ. օգոստոսին միացան Եվրոպական ներդրումային բանկը և Եվրամիության Հարևանության աջակցության ծրագիրը: Երեք մասնակից ֆինանսական կառույցներից յուրաքանչյուրը 5 մլն եվրո է ներդրել, երկու կառուկցը` վարկի, մեկը` դրամաշնորհի ձևով:

Ունենալ մանրադրամ, չնստել վարորդի կողքին. հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները