Ֆլոյդի սպանությունը․ դատարանը ոստիկան Դերեկ Շովինի համար $1,25 միլիոն գրավ է սահմանել

Մեկ այլ տարբերակ է մեկ միլիոն դոլար, այն պայմանով, որ Շովինը «չի շփվում զոհի ընտանիքի անդամների հետ, որ նա չի աշխատում իրավապահ մարմիններում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ դատարանը 1,25 միլիոն դոլարի չափով գրավ է սահմանել ոստիկան Դերեկ Շովինի համար, որը մեղադրվում է Ջորոջ Ֆլոյդի սպանության մեջ։ Տեղեկությունը դատարանի դահլիճից փոխանցում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող ոստիկանին մինչև 40 տարի ազատազրկում է սպառնում

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաներ ու անկարգություններ սկսվեցին Մինեապոլիսում (ԱՄՆ)։ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցրել Ֆլոյդին, գետնին գցել և երեքով հարձակվել նրա վրա, իսկ նրանցից մեկը՝ ծնկով սեղմում է աֆրոամերիկացու կոկորդը։ Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, սակայն ոստիկանները նրա ասածներին տեղիք չեն տվել։ Ֆլոյդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Անկարգությունների հետևանքով չորս ոստիկան հեռացվել է աշխատանքից, իսկ նրանցից մեկը  մեղադրվում է անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ։ Նրան սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում։

Ոչ մի բացառություն ԶԼՄ-ների ու քաղաքական գործիչների համար․ Facebook-ը փոխում է կանոնները

Մեկ այլ տարբերակով դատարանը Շովինից պահանջում է մեկ միլիոն դոլար, բայց պայմանով, որ նա «չի շփվի զոհի ընտանիքի անդամների հետ, կդադարեցնի աշխատանքը իրավապահ մարմիններում և կհանձնի բոլոր հրազեններն ու դրաց թույլտվությունները»։

Հիշեցնենք` ամերիկյան քաղաքներում զանգվածային անկարգությունները սկսվեցին մայիսի 25-ից, երբ ոստիկանական գործողությունների հետևանքով մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են աշխարհով մեկ