Փողոցի տեսախցիկն արձանագրել է երիտասարդ տղամարդու սպանությունը

Ոստիկանների ու քննիչների ձեռնարկած օպերատիվ գործողություններ շնորհիվ սպանությունը հնարավոր է եղել բացահայտել տաք հետքերով:
Sputnik

Հունիսի 7-ին, ժամը 00.05-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կրակոցներ են հնչել:

Ոստիկաններն «ասֆալտին են փռել» գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն. «Հրապարակ»

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Սողոմոն Տարոնցու փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերել էր 38-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակած գնդակ ու պարկուճներ:

Ոստիկանների ու քննիչների ձեռնարկած օպերատիվ գործողություններ շնորհիվ սպանությունը հնարավոր է եղել բացահայտել տաք հետքերով:

Փողոցում տեղադրված տեսխցիկների նկարահանումներն ստուգելուց հետո պարզվել է, որ դրանցից մեկն արձանագրել է սպանության պահն ու սպանություն կատարողին: Սպանության մեջ

կասկածվող 32-ամյա տղամարդը շատ արագ ձերբակալվել է: Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն:

Երևանի կենտրոնում հաստաբուն ծառն ընկել է փողոցի երթևեկելի գուտում