Այսուհետ ռազմական վարժարանում շարք կկանգնեն նաև աղջիկները. ՊՆ խոսնակ

Ամառային զորակոչի նախապատրաստությունը շարունակվում է. մի քանի շաբաթից հայկական բանակի շարքերը կհամալրվեն նորակոչիկներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները համալրված են արդյունավետ միջոցներով: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում հայոց բանակին վերաբերող մի քանի հետաքրքիր տեղեկություններ է հրապարակել։ Մասնավորապես նա նշել է, որ մարտական առաջադրանքներում փայլել են հատկապես «ՕՍԱ-ԱԿՄ» արդիականացված համակարգերը:

Հյուսիսարևելյան սահմանագոտում «պատժիչ» հենակետ է ստեղծվել. ինչ հնարավորություններ ունի այն

Ստեփանյանը տեղեկացրել է, որ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել հանրապետության հյուսիսում, որտեղ մասնակից ստորաբաժանումները գործել են արագ ու ճշգրիտ։

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սպասում է դիմորդներին։ Այսուհետև շարք կանգնելու հնարավորություն ունեն նաև աղջիկները»,- հետաքրքիր լուրը շտապել է հայտնել Ստեփանյանը։

Նա նաև հիշեցրել է, որ շարունակվում է ամառային զորակոչի նախապատրաստությունը։Երեք շաբաթից բանակի շարքերը կհամալրվեն նորակոչիկներով։

Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքը բարեհաջող փորձարկվել է. տեսանյութ