Կորոնավիրուսի նոր հայտնաբերված դեպքերն ավելի քիչ կլինեն. ԱՆ խոսնակ

Թեստավորման հիմնական ծավալն իրականացնող լաբորատորիայում այսօր ախտահանման աշխատանքներ են ընթանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում իրականացնող ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան այսօր չի աշխատելու։ Facebook-ի իր էջում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ լաբորատորիայում այսօր ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվելու։

Հայաստանում 100 հազարից ավելի վարակակիր կա. Փաշինյանը տվյալներ է ներկայացրել

«Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,- գրել է Նիկողոսյանը՝ նշելով, որ կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը հենց այս լաբորատորիան է իրականացնում։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 766–ով և դարձել 13 130։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 մարդ, կատարվել է 69171 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4014–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 200 մահվան դեպք։

Կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին։ Մարտի 16-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարված, որն արդեն մի քանի անգամ երկարացվել է։

Կորոնավիրուսից մահացածների մեծ մասը տղամարդիկ են, ամենաերիտասարդը՝ 49 տարեկան