Ոստիկանությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը 100-ի է հասնում

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ոստիկանության համակարգում կորոնավիրուսով վարակման դեպքերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ոստիկանության համակարգում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում 100-ի է հասնում. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Կոչ ենք անում ենթարկվել ոստիկանների պահանջներին․ Մանե Գևորգյանը՝ աղմկահարույց դեպքի մասին

«Այս 100 դեպքերն էլ իրենց հետևից բերել են մեկուսացումների: Բոլոր վարակվածների վիճակը կայուն է, նորմալ»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` եղել են դեպքեր, երբ կորոնավիրուսով վարակվածը վատ վիճակում է եղել, բայց հիմա ապաքինվել է։

Հիշեցնենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11 817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 183 մահվան դեպք։

Պաշտպանիչ դիմակներ կվաճառվեն հանրային վայրերում. որտեղից հնարավոր կլինի դրանք ձեռք բերել