Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գավառի դեպքի բազմամարդ քրեական գործից

Գավառում հնչած կրակոցների գործով այս պահի դրությամբ որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ 30 մեղադրյալներից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են և հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են: Տեղեկությունները հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Գավառի սպանությունների կադրերը՝ առանց մոնտաժման. նոր տեսանյութ է հրապարակվել

Այս պահի դրությամբ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից 25-ը` Գավառի բժշկական կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու և սպանության փորձի համար, երեքը՝  փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, մեկը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար։

Եղբայրների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկին վիրահատել են. նոր մանրամասներ Գավառի դեպքից

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գավառ ԲԿ»:

Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

Սարսափելի դեպք Գավառում. հիվանդանոցում 2 մարդու պարանոցները կտրել են