ՊԵԿ-ում նոր փոփոխություններ են սպասվում. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Անանյանին

Վարչապետը վստահ է, առաջիկայում ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն, որոնք սկսվել են Անանյանի ղեկավարման շրջանում, բայց ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Խորհրդարանում 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՊԵԿ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Դավիթ Անանյանին։

Ո՞վ կփոխարինի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին. «Ժողովուրդ»

«Այնպես ստացվեց, որ այս կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այս ընթացքում կատարված աշխատանքի համար»,-ասաց նա։

Վարչապետի խոսքով` առաջիկայում, ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում կլինեն բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ընթացքում և ավելի կխորանան։

Ինչո՞ւ հեռացավ Դավիթ Անանյանը, և ինչո՞ւ է լռում Փաշինյանը

Հիշեցնենք՝ երեկ՝ հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Անանյանը այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ. մայիսից:
Մինչ այդ` 2016-2018 թթ–ին, եղել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել