Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը

ՀՀ երկրորդ նախագահի հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության։

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների փուլին անցնելու բոլոր հիմքերն ունի. դատախազ

Ռոբերտ Քոչարյանի պահանջը վերաբերում է ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի իրավունքի խախտումը վերացնելուն պարտավորեցնելուն՝ որևէ կերպ չսահմանափակել նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները։

Հայցադիմումը ստացվել է հունիսի 2-ին, դատարանում Ռոբերտ Քոչարյանին ներկայացնելու է փաստաբան Հայկ Ալումյանը։ Հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանին։

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ հիվանդանոցում

Քոչարյանն այս տարվա ապրիլի 8-ին էլ էր նույն պահանջով հայցադիմում ներկայացրել դատարան, որը մակագրվել էր դատավոր Գոռ Թորոսյանին։ Ապրիլի 20-ին դատավորը մերժել էր հայցադիմումը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել էր կալանավորումը։

Երկրորդ նախագահի փաստաբանները պնդում են՝ 2008 թ.–ին ՀՀ Քրեական օրենսգրքում չի եղել Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1-ին հոդված, այն ավելացվել և ուժի մեջ է մտել միայն 2009թ.–ի մարտի 18–ին, հետևաբար այս հոդվածը չի կարող տարածվել 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի վրա։

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման խորհրդատվական կարծիքը