Դանակահարություն եղբայրների միջև. մեկը հոսպիտալացվել է, մյուսը` ձերբակալվել

44-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար ձերբակալվել է նրա եղբայրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ երեկոյան եղբայրների միջև դանակահարության դեպք է տեղի ունեցել, ինչի հետևանքով նրանցից մեկը հոսպիտալացվել է։

Վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում երիտասարդը 3 անձի է դանակահարել

«Հունիսի 3-ին՝ ժամը 23:50-ին, «Արմենիա» ԲԿ–ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Երևանի 44-ամյա բնակիչ։ Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դանակահարություն մանկատանը. նախկին սանը «դաս է տվել» 16-ամյա պատանուն

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր և հանցագործության գործիք դանակը։

Իրականացված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի եղբայրն է՝ ծնված 1965թ.: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

45–ամյա էջմիածնեցին նույն օրը մի մարդու հրացանով սպանել է, մեկ ուրիշին` դանակահարել