Խոսնակը մանրամասներ է հայտնել Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների առողջության մասին

Փաշինյանն ու ընտանիքի անդամները մեկուսացված են կառավարական կեցավայրում, նրանք բժիշկների հսկողության ներքո են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին

«Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի անդամները չունեն ջերմություն։ Նրանք մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո»,– գրել է Գևորգյանը։

Նշենք, որ ժամեր առաջ Փաշինյանը հանդես եկավ ճեպազրույցով` ասելով, որ այսուհետ բաց տարածություններում նույնպես պարտադիր կլինի դիմակ կրելը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին` Փաշինյանի ծննդյան օրը, հայտնի դարձավ, որ նա և ողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Փաշինյանը, սակայն, ամեն օր հանդես է գալիս ճեպազրույցով` խոսելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։