Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից

Մահացածներից յոթը տղամարդիկ են, մյուսները` կանայք։ Մահվան ևս երեք դեպք է արձանագրվել, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 10524–ի։ Մահացել է 170 մարդ, կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվն էլ 59 է։