Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը

ՀՑԹԻ անձնակազմն իր վշտակցությունն է հայտնում տիկին Մարգարիտայի ընտանիքին և հարազատներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը։ Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը։

Հայտնի է` ինչ տարիքի են եղել Հայաստանում կորոնավիրուսից մահացածները

«Մարգարիտա Խաչատրյանն ավելի քան տասն օր պայքարեց կորոնավիրուսի դեմ, սակայն անզոր էին նրա ջանքերը։

Տիկին Մարգարիտան բոլորիս հիշողություններում վառ կմնա որպես կենսուրախ, իր գործում պրոֆեսիոնալ, բոլորին իր խորհուրդներով օգնող և քաջալերող վառ անհատականություն»,–ասված է թանգարան ինստիտուտի ցավակցական ուղերձում։

ՀՑԹԻ անձնակազմն իր վշտակցությունն է հայտնում տիկին Մարգարիտայի ընտանիքին և հարազատներին։

Նշենք, որ մայիսի 28–ի տվյալներով` Հայատանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 8216 է։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել։ Նրանցից 7–ը տղամարդ են, 8–ը` կին։

Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա