Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն անելիք չեն ունեցել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Արմավիրի մարզում կեսգիշերին մոտ արտակարգ դեպք է տեղի ունեցել. 14–ամյա աղջիկը նետվել է  կամրջից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Երևանում մեկ օրում 2 երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել

Կայքը գրում է, որ ստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրենց ծառայողական ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի:

Պարզվել է, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Մարիամ Մ.-ն է, որն Արմավիր քաղաքի ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել:

Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Երևանում փրկարարներն ու ոստիկաններն ինքնասպանության փորձ են կանխել

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, սակայն նրանք անելիք չեն ունեցել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում:

Երևանում կանխվել է 25–ամյա կնոջ ինքնասպանության փորձը